Բարսելոնան կօգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի ստիպի Մրցավարական կոմիտեին փոխել իր որոշումը կապված Լուիս Սուարեզի հետ:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, Բարսելոնան մտադիր է կրկին բողոքարկել Մրցավարական կոմիտեի որոշումը: Խիլ Մանսանոն իր հետխաղյա զեկույցում նշել էր, որ Սուարեզին 2 - րդ անգամ դեղին քարտ է ցույց տվել ձեռքով մրցակցին հարվածելու համար:
Կատալոնական ակումբը նշում է, որ 2013 թվականին հաստատված կարգով խաղացողը զգուշացվում է, եթե ձեռքը բարձր է եղել մրցակցի գլխից կամ ուսից, մինչդեռ այդպիսի բան, ըստ Բարսելոնայի, չի եղել այդ դրվագում:
Եթե Մրցավարական կոմիտեն կրկին մերժի Բարսելոնայի բողոքը, ակումբը մտադիր է դիմել Մարզական դատարան: