Երեկ կայացած Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակիչ հանդիպման ընթացքում Խավիեր Մասկերանոն վնասվածք է ստացել, հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:
Երեկ հանդիպման 62 - րդ րոպեին Դենիս Սուարեզին փոխարինեց Խավիեր Մասկերանոն: Ճիշտ է, արգենտինացին խաղաց մինչև վերջ, սակայն հանդիպումն ավարտեց վնասվածքով:
Այսօր Մասկերանոն բուժզննում է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ նա վնասել է ձախ ոտքի ազդրի մկանը: Նրա մասնակցությունն առաջիկա խաղերին կախված է նրա ապաքինման արագությունից: Սակայն մեծ է հավանականությունը, որ Խավիերը բաց կթողնի Ալավեսի դեմ առաջիկա հանդիպումը: