Այսօր լրանում է Լիոնել Անդրես Մեսսիի ծննդյան 29 - րդ տարեդարձը: Ֆուտբոլի իրական արքան աստիճանաբար մոտենում է կարիերայի մայրամուտին:
1987 թվականին Արգենտինայում լույս աշխարհ եկած տղան, ով խնդիրներ ուներ աճի հորմոնների հետ, այսօր այնպես է ստվերել Պելեին, Մարադոնային, Մյուլլերին, Պլատինիին, Կրույֆին, Դի Ստեֆանոյին և ֆուտբոլի պատմության այլ մեծագույններին, որ նրանցից ոմանք ստիպված են ընդունել Լեոյի գերակայությունը, ոմանք էլ նրա նվաճումների արժեքը գցելու անհաջող փորձեր են կատարում:
Մեսսին հաղթել է, հաղթում է ու դեռ կհաղթի, անկախ նրանից, թե ինչ միջոցներով և ովքեր կպայքարեն նրա դեմ: Նրա դեմ նույնիսկ բնությունն անզոր եղավ. Լեոն հաղթահարեց իր հիվանդությունը: Քանի դեռ նա խաղում է, նա լավագույնն է, իսկ երբ հեռանա, կլինի ֆուտբոլի իրական արքան: Շնորհավոր, Լեո!