Վաղը Բարսելոնան մեկնելու է Մադրիդ, որտեղ Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակչի շրջանակներում անցկացնելու է առաջին հանդիպումը Մադրիդի Ատլետիկոյի դեմ:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, Լուիս Էնրիկեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր ընդգրկվել են վաղվա հանդիպման հայտացուցակում: Ռաֆինյան ստացել է բժիշկների խաղալու թույլտվությունն ու ընդգրկվել Մադրիդ մեկնողների թվում:
Փոխարենը հայտացուցակից բացակայում է Լուկա Դինը, ով ցավեր ունի ձախ ոտքի ծնկի հատվածում: Բուսկետսն ու Ինիեստան դեռ շարունակում են ապաքինվել: Ինչպես միշտ, գավաթային հանդիպման հայտացուցակում Տեր Շտեգենի փոխարեն հայտնվել է Խորդի Մասիպը: Այդպիսով, հայտավորվել են 18 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Մասիպ
Պաշտպաններ՝ Ալբա, Ումտիտի, Պիկե, Մասկերանո, Մաթյո, Վիդալ և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Գոմեշ, Ռակիտիչ, Դ. Սուարեզ, Թուրան և Ռաֆինյա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Նեյմար, Լ. Սուարեզ և Մեսսի