Այսօր Լաս Ռոզաս մարզաբազայում կայացել է Կոպա Դել Ռեյի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վիճակահանության արդյունքում Բարսելոնայի բաժին է հասել Մադրիդի Ատլետիկոն, որը 1/4 եզրափակչում հաղթել էր Էյբարին: Մյուս զույգը կազմել են Ալավեսն ու Սելտա Վիգոն: Առաջին հանդիպումը կկայանա Վիսենտե Կալդերոնում՝ փետրվարի 1 - ին, իսկ պատասխան խաղը՝ փետրվարի 7 - ին:
Վիճակահանությանը Բարսայից ներկա է եղել Սերխի Ռոբերտոն, ով ասել է. "Մենք կրկին կմրցենք Ատլետիկոյի հետ: Մենք շատ լավ գիտենք նրանց: Անկասկած, բարդ խաղ է լինելու, բայց մենք խաղալու ենք մեծ ցանկությամբ և ոգևորությամբ":