ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մայիս 27, 2017 | 23:30
Վիսենտե Կալդերոն

Լուիս Էնրիկե. Սան Մամեսում միշտ էլ բարդ է լինում

5

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տարվա առաջին խաղից առաջ մասնակցել է մամլո ասուլիսի: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:

"Տրամաբանական է, ով Ատլետիկի դեմ բարդ խաղ եմ ակնկալում, ծանր դիմակայություն է լինելու: Անցած ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչ աճ է գրանցել մեր մրցակիցը: Մենք գիտենք Բիլբաոյի Ատլետիկի զենքը՝ նրանք վտանգավոր են իրենց պրեսինգի շնորհիվ: Հետաքրքիր է լինելու":

"Սովորաբար խաղերից առաջ մենք միշտ մտածում ենք, թե ինչ կընտրի մրցակիցը՝ պրեսինգի դիմել, թե՞ փակվել պաշտպանությունում: Բայց ես չեմ կարծում, թե Ատլետիկը կփոխի իր խաղաոճը: Նրանք համարձակ խաղացողներ ունեն, ովքեր փորձում են հակառակորդին "խեղդել" հենց նրա տուգանայինի մատույցներում: Նրանք չեն վախենում պաշտպանությունում ազատ տարածություններ թողնել: Լա Լիգայում շատ լավ խաղացինք նրանց դեմ, բայց խնդիրներ ունեցանք: Կարծում եմ, որ նրանք շատ մոտիվացված են դուրս գալու խաղադաշտ, այս մրցաշարը նրանց մոտ լավ հիշողություններ է արթնացնում":

"Բոլորն էլ կարողացել են վայելել իրենց հանգիստն արձակուրդի ընթացքում, բայց դա չի նշանակում, թե նրանք ընդհանրապես չեն մարզվել, քանի որ ունեցել են կոնկրետ հանձնարարականներ: Խաղացողները վերադարձել են լավ վիճակում, ինչն ինձ վրա լավ տպավորություն է թողել":

"Իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացի վնասվածք ունեցողներից, պատրաստ են խաղին: Ես հասկանում եմ, որ մեկնարկային կազմն իմանալու ցանկությունը մեծ է, բայց դուք էլ ինձ հասկացեք":

"Դեռ օրեր առաջ եմ որոշել, թե ով է տեղ զբաղեցնելու դարպասում":

"Ինձ համար կարևոր չէ, թե որ մրցաշարում ենք խաղում, ես ֆուտբոլիստներին չեմ բաժանում մրցաշարերով, խաղում է այն կազմը, որը տվյալ պահին առավել պատրաստ է":

"Շատ լավ է, որ ես ունեմ նման խաղացողներ: Բոլորն էլ կարևոր են: Այն ֆուտբոլիստները, ովքեր թիմ են եկել 2015 - ի ամռանը, մի փոքր բարդ են հարմարվել, բայց 2 - ն էլ լավ վիճակում են, չնայած Թուրանն ավելի շատ է խաղում, քան Վիդալը":

"Առաջիկա խաղը ծանր է լինելու ոչ թե այն պատճառով, որ առաջինն է 2017 թվականին, այլ այն պատճառով, որ Սան Մամեսում միշտ էլ բարդ է լինում":

"Տրանսֆերային պատուհանը միշտ էլ բարդ է ակումբի համար, բայց մենք պարտավոր ենք բաց լինել նոր ուժեղացումների համար: Ես գոհ եմ իմ թիմից":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Ռեալ Մադրիդ 38 29 3 93
2 Բարսելոնա 38 28 4 90
3 Ատլ. Մադրիդ 38 23 6 78
4 Սեվիլյա 38 21 8 72
5 Վիլյառեալ 38 19 9 67
6 Ռ. Սոսյեդադ 38 19 12 64
7 Ա. Բիլբաո 38 19 13 63
8 Էսպանյոլ 38 15 12 56
9 Ալավես 38 14 11 55
10 Էյբար 38 15 14 54
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
30.07 21:00 Սելթիկ 1 : 3 Բարսելոնա
03.08 22:00 Բարսելոնա 4 : 2 Լեսթեր Սիթի
06.08 20:15 Լիվերպուլ 4 : 0 Բարսելոնա
10.08 22:30 Բարսելոնա 3 : 2 Սամպդորիա
14.08 23:59 Սեվիլյա 0 : 2 Բարսելոնա
18.08 01:00 Բարսելոնա 3 : 0 Սեվիլյա
20.08 20:15 Բարսելոնա 6 : 2 Ռեալ Բետիս
28.08 22:15 Ա. Բիլբաո 0 : 1 Բարսելոնա
10.09 22:30 Բարսելոնա 1 : 2 Ալավես
13.09 22:45 Բարսելոնա 7 : 0 Սելթիկ
Տեսնել ավելին