Ավարտվեց իրադարձություններով լի 2016 թվականը: Տարի, որը բարսելոնիզմի համար լի էր մեծ հաղթանակներով և ոչ պակաս մեծ հիասթափություններով:
Կյանքից հեռացավ Յոհան Կրույֆը, Բարսելոնան ցավալի կերպով դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, անհաջող մեկնարկեց Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանում, փոխարենը Մեսսին 5 - րդ անգամ ստացավ Ոսկե գնդակը, Սուարեզն արժանացավ Ոսկե խաղակոշիկին, Բարսելոնան Իսպանիայում նվաճեց բոլոր 2 տիտղոսները, այնուհետև հաղթեց Սուպերգավաթում:
Լուիս Էնրիկեի թիմը, որը 2016 թվականից սկսել է սերնդափոխությունը, 2017 թվական է մուտք գործել` բոլոր 3 մրցաշարերում մնալով չեմպիոնական պայքարում:
Շնորհավորում ենք Բարսելոնայի բոլոր երկրպագուների Ամանորը և գալիք Սուրբ Ծնունդը: Թող որ 2017 - ը լինի մեր սիրելի թիմի հաղթանակներով և հաջողություններով ցնծալու ու հպարտանալու տարի!!!