ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլ 02, 2017 | 22:45
Լոս Կարմենես

UEFA. Ումտիտին և Ռոբերտոն՝ տարվա հայտնությունների թիմում

5

2016 թվականը մոտենում է ավարտին և ֆուտբոլային գերատեսչություններն աստիճանաբար ամփոփում են տարին: UEFA - ն, որը շուտով կներկայացնի տարվա խորհրդանշական հավաքականը, մեկ այլ հետաքրքիր թիմ էլ է ներկայացրել:

Խոսքը 2016 թվականի ֆուտբոլային հայտնությունների խորհրդանշական հավաքականի մասին է, որում տեղ են գտել Բարսելոնայի միանգամից 2 ներկայացուցիչներ՝ 2 - ն էլ պաշտպաններ: Նրանք են Սամուել Ումտիտին և Սերխի Ռոբերտոն:

Ումտիտին այս տարվա ամռանը համալրեց Բարսելոնան և անհավանականորեն արագ հարմարվեց թիմի խաղին, հիմնական կազմի համար պայքարում առաջ անցնելով Խավիեր Մասկերանոյից: Դրանից առաջ նա կարողացել էր Եվրո 2016 - ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի հիմնական կազմից դուրս թողնել Ադիլ Ռամիին:

Ինչ վերաբերում է Ռոբերտոյին, նա շատ բաներով պարտական է Լուիս Էնրիկեին, ով շատ է վստահում կատալան ունիվերսալ ֆուտբոլիստին և բազմաթիվ անգամ գովեստի խոսքեր է շռայլել նրա հասցեին: Սերխին մրցաշրջանը սկսել է աջ պաշտպանի դիրքում և իրեն բավական վստահ է զգում: Նա նույնիսկ հասցրել է այդ դիրքում հանդես գալ կարմիր ֆուրիայի կազմում:

UEFA - ի տարվա հայտնությունների թիմն ունի հետևյալ տեսքը՝

Դարպասապահ՝ Ալֆոնս Արեոլա (ՊՍԺ)

Պաշտպաններ՝ Վիկտոր Լինդելոֆ (Բենֆիկա), Սամուել Ումտիտի և Սերխի Ռոբերտո (2 - ն էլ Բարսելոնա)

Կիսապաշտպաններ՝ Թոմաս Լեմար (Մոնակո), Ջոշուա Կիմիխ, Ռենատո Սանչես (2 - ն էլ Բավարիա) և Ռաֆայել Գերերո (Բորուսիա Դորտմունդ)

Հարձակվողներ՝ Անդրե Սիլվա (Պորտու), Քրիստիան Պուլիշիչ և Ուսման Դեմբելե (2 - ն էլ Բորուսիա Դորտմունդ)

Գլխավոր մարզիչ՝ Զինեդին Զիդան (Ռեալ Մադրիդ)

N Թիմ խ Հ Պ Մ
1 Ռեալ Մադրիդ 27 20 2 65
2 Բարսելոնա 28 19 3 63
3 Սեվիլյա 28 17 5 57
4 Ատլ. Մադրիդ 28 16 5 55
5 Վիլյառեալ 28 13 6 48
6 Ռ. Սոսյեդադ 28 15 10 48
7 Ա. Բիլբաո 28 13 10 44
8 Էյբար 28 11 9 41
9 Էսպանյոլ 28 10 8 40
10 Ալավես 28 10 8 40
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
30.07 21:00 Սելթիկ 1 : 3 Բարսելոնա
03.08 22:00 Բարսելոնա 4 : 2 Լեսթեր Սիթի
06.08 20:15 Լիվերպուլ 4 : 0 Բարսելոնա
10.08 22:30 Բարսելոնա 3 : 2 Սամպդորիա
14.08 23:59 Սեվիլյա 0 : 2 Բարսելոնա
18.08 01:00 Բարսելոնա 3 : 0 Սեվիլյա
20.08 20:15 Բարսելոնա 6 : 2 Ռեալ Բետիս
28.08 22:15 Ա. Բիլբաո 0 : 1 Բարսելոնա
10.09 22:30 Բարսելոնա 1 : 2 Ալավես
13.09 22:45 Բարսելոնա 7 : 0 Սելթիկ
Տեսնել ավելին