ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբեր 24, 2017 | 23:30
Նուեվա Կոնդոմինա

Կանսելոն Բարսան կհամալրի ամռանը, իսկ Սռնան....

5

Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանը վճռորոշ է լինելու միանգամից 4 ֆուտբոլիստների կարիերայի համար: Խոսքը Ալեյշ Վիդալի, Սերխի Ռոբերտոյի, Դարիո Սռնայի և Ժոաո Կանսելոյի մասին է:

Միակ բանը, որ այս պահին ակնհայտ է, դա այն է, որ Կանսելոն առաջիկա ձմռանը չի տեղափոխվի Բարսելոնա: Փոխարենը նա դա կանի ամռանը և արդեն խնդրել է Վալենսիայի ղեկավարությանն ձմռանը չքննարկել իր տրանսֆերն այլ ակումբների հետ, այս մասին հաղորդում է իսպանական Sport - ը: Իսկ նրանով լրջորեն հետաքրքրված են Չելսին, Մյունխենի Բավարիան ու Մանչեսթեր Յունայթեդը:

Բարսելոնան առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձի գնել պորտուգալացի պաշտպանին, քանի որ չի կարող ձմռանը տրանսֆերներին տրամադրել Վալենսիայի պահանջած գումարը՝ 30 մլն եվրո: Այլ հարց է արդեն ամառային տրանսֆերային պատուհանը, որի ամենասկզբում կատալոնական ակումբը մտադիր է ավարտին հասցնել գործարքը, որն անխուսափելի է թվում:

Սակայն, ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo - ն, Լուիս Էնրիկեն չի վստահում Ալեյշ Վիդալին և խնդրել է ձմռանն այլ աջ պաշտպան գտնել, ով կկարողանա արժանիորեն փոխարինել Ռոբերտոյին, երբ հարկ լինի: Մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը գտել է այդ մեկին: Խոսքը Դարիո Սռնայի մասին է, ով կարող է համալրել թիմն անվճար: Սակայն ակումբը գործարքը կիրականացնի միայն այն դեպքում, եթե ձմռանը Վիդալը հեռանա թիմից: Պատճառն Ալեյշի բավական բարձր աշխատավարձն է:

Այս պահին քիչ հավանական է, որ Վիդալը կհեռանա ձմռանը, հետևաբար քիչ հավանական է նաև Սռնայի տրանսֆերը: Եթե այդուհանդերձ այդ 2 գործարքները կայանան, ապա Սերխի Ռոբերտոն մյուս մրցաշրջանից սկսած, երբ արդեն թիմում կլինեն և՛ Դարիո Սռնան, և՛ Ժոաո Կանսելոն, կսկսի խաղալ իր համար ավելի հարազատ կիսապաշտպանությունում, ինչը կարող է հանգեցնել կիսապաշտպաններից որևէ մեկի վաճառքին: Իսկ եթե Սռնան այդպես էլ չհամալրի կատալոնական ակումբը, ապա Ռոբերտոն, թերևս, հավերժ հաստատվի պաշտպանության աջ եզրում, հաջորդ մրցաշրջանից դառնալով Կանսելոյի փոխարինողը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 8 0 25
2 Վալենսիա 9 6 0 21
3 Ռեալ Մադրիդ 8 5 1 17
4 Ատլ. Մադրիդ 8 4 0 16
5 Սեվիլյա 9 5 3 16
6 Լեգանես 8 4 2 14
7 Ռ. Սոսյեդադ 8 4 3 13
8 Վիլյառեալ 7 3 3 10
9 Ռեալ Բետիս 9 5 3 16
10 Սելտա Վիգո 8 3 3 11
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին