Ընդհանուր 1 - 8 հաշվով հաղթելով Հերկուլեսին, Բարսելոնան դուրս է եկել Կոպա Դել Ռեյի 1/8 եզրափակիչ և արդեն հայտնի է, թե ում կհանդիպի այդ փուլում:
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում Բարսելոնան կմրցի Բիլբաոյի Ատլետիկի հետ, որին 2 տարի առաջ հաղթել էր նույն մրցաշարի եզրափակչում: Բասկյան ակումբը 1/16 - րդ եզրափակչում ընդհանուր 1 - 5 հաշվով հաղթել է Ռասինգին:
Դիմակայության առաջին խաղը կկայանա Բիլբաոյում՝ հունվարի 4 - ին: Հենց դա էլ կլինի Բարսելոնայի մեկնարկային հանդիպումը 2017 թվականին: 1 շաբաթ անց թիմերը կհանդիպեն արդեն Նոու Կամպում:
Կոպա Դել Ռեյի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը՝
Ալկորկոն - Կորդոբա
Ատլետիկ Բիլբաո - Բարսելոնա
Դեպորտիվո Լա Կորունյա - Ալավես
Լաս Պալմաս - Ատլետիկո Մադրիդ
Օսասունա - Էյբար
Ռեալ Մադրիդ - Սևիլյա
Ռեալ Սոսյեդադ - Վիլյառեալ
Վալենսիա - Սելտա Վիգո