Բարսելոնան այսօր (Երևանի ժամանակով վաղը՝ 01:00 - ին), կանցկացնի իր վերջին հանդիպումը 2016 թվականին:
Այս տարի Բարսելոնային միայն 1 հանդիպում է մնացել՝ Կոպա Դել Ռեյի 1/16 եզրափակչի պատասխան խաղը Հերկուլեսի դեմ: Առաջին հանդիպումն ավարտվել է 1 - 1 հաշվով, այնպես որ դեռ ոչինչ որոշված չէ:
Լուիս Էնրիկեն հանգիստ է տրամադրել Տեր Շտեգենին, Ժերարդ Պիկեին և հարձակվողական եռյակին՝ Նեյմարին, Սուարեզին, Մեսսիին: Վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Ժերեմի Մաթյոն:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Մասիպ և Սիլեսեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Վիդալ և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Դ. Սուարեզ, Գոմեշ, Ռակիտիչ, Ռաֆինյա, Թուրան և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր