ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոս 26, 2017 | 20:15
Մենդիսորոսա

Էնրիկե. Չեմ կարծում, թե ՄՍՆ - ին հանգիստ տալը ռիսկային է

5

2016 թվականը Բարսելոնան եզրափակում է Հերկուլեսի դեմ տնային խաղով: Լուիս Էնրիկեն ներկայացել է իր վերջին նախախաղյա մամլո ասուլիսին այս տարվա ընթացքում, որի առավել հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք ստորև:

"Մենք սպասում ենք, որ մրցակիցը կխաղա պաշտպանությունից՝ կկառուցի ամուր պաշտպանություն ու կփակի ազատ տարածությունները":

"Մենք պետք է լավ վարվենք գնդակի հետ և ճիշտ դիրք զբաղեցնենք":

"Չեմ կարծում, թե ՄՍՆ - ին հանգիստ տալը ռիսկային է: Նախկինում էլ եմ այդպես վարվել: Կարծում եմ, որ դա նրանց համար լավագույն տարբերակն է":

"Մենք հաշվի ենք առնում բոլոր խաղերն ու ճանապարհորդությունները, որ խաղացողներն անցկացնում են Բարսայի կազմում և իրենց հավաքականների հետ: Նման ծանրաբեռնված գրաֆիկ ունեցող ֆուտբոլիստների համար լավագույն տարբերակն այս պահին հանգիստն է: Շատ կարևոր է առաջիկա տոները նշել ընտանիքի հետ միասին":

"Ալկասերի համար ավելի օգտակար կլինի, եթե չխոսենք նրա մասին":

"Ոչինչ չունեմ ասելու Ռակիտիչի մասին, ես շատ գոհ եմ նրա նվիրվածությունից և փորձում եմ գտնել լավագույն տարբերակը նրա ու թիմի համար: Ռակիտիչը միշտ էլ եղել է ու կլինի շատ կարևոր խաղացող այս Բարսայի համար":

"Փորձում ենք այնպես բաժանել խաղաժամանակը, որ չխաղան միայն 11 ֆուտբոլիստներ, իսկ մյուսները միայն հետևեն նրանց խաղին: Ցանկանում ենք, որպեսզի բոլորը մրցաշրջանի եզրափակիչ հատվածին մոտենան լավ վիճակում: Թիմի 90 - 95 տոկոսը բավական շատ րոպեներ է անցկացրել խաղադաշտում: Կա մրցակցություն, իսկ դա բարձրացնում է թիմի խաղամակարդակը":

"Տարին ավարտում ենք, ինչպես նախորդները: Կապ չունի, թե թիմի գործերն ինչ վիճակում են: Երբեք ես չեմ պլանավորել ինչ - որ վիճակում մոտենալ տարվա ավարտին, այլ հարց է մրցաշրջանի վերջնամասը, որին փորձում ենք մոտենալ հնարավորինս լավ վիճակում, որպեսզի տիտղոսներ նվաճենք: Իհարկե, կցանկանայի, որ Լա Լիգայում լինեինք առաջատարի դերում, իսկ վաղն էլ կարողանայինք դուրս գալ Կոպա Դել Ռեյի 1/8 եզրափակիչ: Բայց այն, ինչ տեսնում եմ իմ խաղացողների մեջ, ինձ հիշեցնում է նախորդ մրցաշրջանները, ինչն էլ ինձ ստիպում է լավատես լինել":

"Սիլեսենն ինձ չի զարմացրել: Այաքսից այստեղ եկած դարպասապահի համար նորմալ է, որ հարմարվելու խնդիր չի լինի, քանի որ նա կարողանում է խաղալ ոտքերով: Այդպիսով, մենք մեր տրամադրության տակ ունենք 3 հոյակապ դարպասապահներ":

"Չեմ կարող ձեզ հայտնել, թե արդյոք Մասիպը կխաղա: Ես նախապես չեմ հայտնում թիմի կազմը, մանավանդ, եթե դեռ այն նույնիսկ չեմ հայտնել խաղացողներին":

"Մեր դռները միշտ բաց են, եթե խոսքը վերաբերում է թիմի կազմը բարելավելուն: Իհարկե, դժվար է այս կազմն ավելի լավը դարձնել, բայց ակումբը միշտ աշխատում է այդ ուղղությամբ և միշտ էլ կա հնարավորություն, որ թիմը կհամալրի որևէ ֆուտբոլիստ կամ որևէ մեկը կհեռանա":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Ռեալ Մադրիդ 1 1 0 3
2 Բարսելոնա 1 1 0 3
3 Ռ. Սոսյեդադ 1 1 0 3
4 Լեգանես 1 1 0 3
5 Վալենսիա 1 1 0 3
6 Ժիրոնա 1 0 0 1
7 Ատլ. Մադրիդ 1 0 0 1
8 Էսպանյոլ 1 0 0 1
9 Սեվիլյա 1 0 0 1
10 Ա. Բիլբաո 1 0 0 1
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես - : - Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա - : - Էսպանյոլ
Տեսնել ավելին