Երեկ ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Արդեն հայտնի են Բարսելոնայի հնարավոր մրցակիցների անունները 1/8 եզրափակչում:
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12 - ին, Երևանի ժամանակով 15:00 - ին Նյոնում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, հաղորդում է UEFA - ի պաշտոնական կայքը:
Բարսելոնան, որը խմբային փուլն ավարտեց առաջին հորիզոնականում, գիտի իր հնարավոր մրցակիցների անունները, որոնցից առանձնանում են Մյունխենի Բավարիան և ՊՍԺ - ն: Մյուս հնարավոր մրցակիցներն են Բենֆիկան, Լևերկուզենի Բայերը և Պորտուն:
Նշենք, որ 2 - րդ տեղ գրաված թիմերից Բարսելոնան չի կարող հանդիպել Մանչեսթեր Սիթիին, որի հետ ընդգրկված էր նույն խմբում, ինչպես նաև իսպանական 2 թիմերին՝ Մադրիդի Ռեալին ու Սևիլյային:
Առաջին տեղ գրաված թիմեր՝ Արսենալ, Նապոլի, Բարսելոնա, Ատլետիկո Մադրիդ, Մոնակո, Բորուսիա Դորտմունդ, Լեսթեր Սիթի, Յուվենտուս
2 - րդ տեղ գրաված թիմեր՝ ՊՍԺ, Բենֆիկա, Մանչեսթեր Սիթի, Բավարիա Մյունխեն, Բայեր Լևերկուզեն, Ռեալ Մադրիդ, Պորտու, Սևիլյա