Հայտնի է դարձել Բարսելոնայի հայտացուցակը ժամեր անց մեկնարկող Էլ Կլասիկոյի համար, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Անդրես Ինիեստան, ով երեկ էր ստացել բժիշկների խաղալու թույլտվությունը, հայտացուցակում է: Հայտացուցակում են նաև Ժերարդ Պիկեն ու Ժորդի Ալբան, ովքեր Ռեալ Սոսյեդադի դեմ խաղն ավարտել էին ցավի զգացումով:
Միակ վնասվածք ունեցող ֆուտբոլիստը Ժերեմի Մաթյոն է: Լուիս Էնրիկեի որոշմամբ, հայտացուցակում չեն նաև Խորդի Մասիպը, Ալեյշ Վիդալն ու Ռաֆինյան: Ումտիտին, ով արդեն հասցրել է ապաքինվելուց հետո մասնակցել հանդիպման, նույնպես հայտացուցակում է:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Պիկե, Մասկերանո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Դ. Սուարեզ, Գոմեշ, Ռակիտիչ, Թուրան և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Նեյմար, Լ. Սուարեզ և Մեսսի