Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, ակումբի պատվիրակությունն արդեն գտնվում է Ալիկանտեում, որտեղ այսօր հանդիպելու է տեղի Հերկուլեսին:
Հայտավորված 16 խաղացողների թվում է Սամուել Ումտիտին, ով նոր է ստացել բժիշկների խաղալու թույլտվությունը: Էնրիկեն, հնարավոր է, խաղաժամանակ տրամադրի ֆրանսիացուն, որպեսզի վերջինս կարողանա լավ վիճակում մոտենալ Էլ Կլասիկոյին:
Ռեալի դեմ խաղից առաջ Լուչոն հանգստանալու հնարավորություն է տվել Տեր Շտեգենին, Ալբային, Մասկերանոյին, Պիկեին, Բուսկետսին, Ռակիտիչին, Նեյմարին, Սուարեզին և Մեսսիին: Վնասվածքի պատճառով բացակայում են Մաթյոն ու Ինիեստան: Վերջինս ապաքինման վերջնական փուլում է: Հայտացուցակ է վերադարձել Թուրանը:
Բարսելոնա Բ - ից հայտացուցակում ընդգրկվել են 5 խաղացողներ՝ Ալենյան, Կարբոնելը, Նիլլին, Լոպեսն ու Կարդոնան:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Մասիպ
Պաշտպաններ՝ Դին, Նիլլի, Ումտիտի, Լոպես, Վիդալ և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Դ. Սուարեզ, Գոմեշ, Թուրան, Ալենյա և Ռաֆինյա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Կարբոնել և Կարդոնա