Արդա Թուրանը վատառողջ է և բաց է թողել այսօրվա մարզումը: Չի բացառվում, որ նա բաց կթողնի նաև առաջիկա հանդիպումը Սոսյեդադի դեմ:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Արդա Թուրանը վատառողջ է, ջերմություն ունի, ինչի պատճառով բաց է թողել այսօրվա մարզումը: Նրա մասնակցությունը Ռեալ Սոսյեդադի դեմ արտագնա խաղին հարցականի տակ է:
Այդպիսով, Սոսյեդադի դեմ խաղում Անդրես Ինիեստային փոխարինելու գլխավոր հավակնորդներն են Ռաֆինյան ու Դենիս Սուարեզը, քանի որ Անդրե Գոմեշը Սելթիկի դեմ խաղում 90 րոպե է անցկացրել խաղադաշտում: