Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով Cope ռադիոկայանը, Բարսելոնայի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշի հետ:
Մենդեշը ներկայացնում է մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում Ժոաո Կանսելոյի շահերը: Եվ հենց նրա համար էլ գործակալը հանդիպել է Բարսելոնայի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են Կանսելոյի հնարավոր տեղափոխությունը:
Պորտուգալացին Բարսելոնայի պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու գլխավոր թեկնածուն է, չնայած Վալենսիայի ներկայացրած բարձր ֆինանսական պահանջներին: Կատալոնական ակումբը դիտարկում է նաև Սեդրիկ Սոարեսի ու Սերժ Օրյեի թեկնածությունները:
Նշենք, որ Բարսելոնայի և Վալենսիայի հարաբերությունները, չնայած վերջին հանդիպման հայտնի միջադեպին, շարունակում են մնալ բարիդրացիական: