ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Էնրիկե. Հուսով եմ, որ դրական արդյունքի կհասնենք

5

Լուիս Էնրիկեն չի պատրաստվում փոխել իր մարտավարությունը Սիթիի դեմ խաղում: Նա դրական արդյունքի ակնկալիքներ ունի: Ներկայացնում ենք Լուչոյի ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:

"Ակնկալում եմ նույնը, ինչ առաջին խաղում: Չեմ ցանկանում, որ թիմն ավելի ագրեսիվ գործի պրեսինգի դիմելիս: Երբ գնդակը հայտնվի մեզ մոտ, պետք է լայն գործենք: Թիմերն իրար շատ նման են և ես հուսով եմ, որ դրական արդյունքի կհասնենք":

"Ողջ մրցաշրջանի ընթացքում ունենալու ենք կորուստներ, պետք է հույսներս դնենք այն խաղացողների վրա, ովքեր պատրաստ են լինելու մասնակցել խաղին":

"Վաղը կարող ենք ապահովել առաջին տեղը խմբում, բայց նախ պետք է մեծագույն հանդիպում անցկացնենք, ինչպիսին անցկացրեցինք Նոու Կամպում: Ի տարբերություն նախորդ խաղի, մենք մի փոքր առավելություն ունենք այն առումով, որ ավելի քիչ ենք հոգնած: Այս խաղը մեզ շատ է մոտիվացնում":

"Ագուերոն հայտնի է ամբողջ աշխարհում: Հնարավոր է, որ նա գոլ խփի, բայց դրանից իմ հրահանգները խաղացողներին չեն փոխվելու: Նման մակարդակի անհատներին բոլորս շատ լավ գիտենք":

"Դեռ չգիտեմ, թե արդյոք Թուրանը 100% - ով պատրաստ կլինի, ենթադրում եմ՝ այո, բայց պետք է սպասենք մարզման ավարտին, որպեսզի հասկանանք":

"Սիթին վաղուց էր արժանի հաղթանակի: Նմանատիպ խաղերին միշտ ավելի լավ է մոտենալ հաղթանակից հետո: Այս մրցաշարում սայթաքումների համար շատ թանկ են վճարում: Մեր նպատակն է հաղթել և առաջին տեղով դուրս գալ խմբից":

"Ես Ինիեստային փոխարինելու համար 4 - 5 խաղացողներ ունեմ: Այդ հարցն ինձ չի անհանգստացնում, գիշերը կարողանում եմ քնել":

"Պրեմիեր լիգա՞ն: Մարզիչների ապագան ամենաանկանխատեսելին է: Ես ոչինչ չգիտեմ ապագայի մասին և չեմ էլ մտածում: Ներկան էլ ինձ համար չափազանց հետաքրքիր է":

"Հյուրանոցում դեռ չեմ հանդիպել Մոուրինյոյին, բայց եթե հանդիպեմ, ուրախ կլինեմ: Մեր միջև կա փոխադարձ հարգանք: Բայց վաղն իմ թիմի խաղն է և ես զբաղված եմ իմ աշխատանքով, իսկ նա՝ իր աշխատանքով":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին