ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտ 30, 2019 | 19:15
Կամպ Նոու

Լուիս Էնրիկե. Արդան, հնարավոր է, վաղը կարողանա խաղադաշտ դուրս գալ

5

Լուիս Էնրիկեն հաստատել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Թուրանը թեթև վնասվածք է ստացել, սակայն նա չի բացառել թուրք ֆուտբոլիստի մասնակցությունը վաղվա հանդիպմանը: Ներկայացնում ենք Լուչոյի ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:

"Գրանադայում մարզչական փոփոխությունից հետո շատ քիչ ժամանակ ենք ունեցել հասկանալու համար, թե ինչ կարող են նրանք անել, բայց մեր մրցակիցները հիմնականում նույն խնդիրներն են առաջադրում՝ դժվարանցանելի են հետին գծում: Մենք կփորձենք վերահսկել գնդակը, հնարավորինս շատ պահեր ստեղծել, որպեսզի մրցակիցը հնարավորինս քիչ բարդացնի մեր խնդիրը":

"Մարլո՞նը: Չեմ սիրում խոսել անհատների, առավելևս 2 - րդ թիմի խաղացողների մասին: Ես գոհ եմ բոլոր խաղացողներից, ովքեր Բարսա Բ - ից միանում են առաջին թիմի մարզումներին: Ինձ համար, որպես մարզիչ, դա շատ լավ է":

"Ռաֆան ու Յասպերը վերջին օրերին մարզվում են մեզ հետ: Նույնիսկ Արդան, ով շատ ցավալի հարված ստացավ Էսպանյոլի դեմ խաղում, հնարավոր է, վաղը կարողանա խաղադաշտ դուրս գալ":

"Լուիս Սուարեզը 4 դեղին քարտ ունի, բայց նրան խաղադաշտ դուրս բերելը շատ մեծ ռիսկ չէ: Եթե նա ստանա 5 - րդը, հաջորդ հանդիպմանն այլ ֆուտբոլիստ կխաղա: Մենք շատ լավ կազմ ունենք, հետևաբար դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում: Ինձ այժմ հետաքրքրում է միայն Գրանադան":

"Վնասվածքները որպես արդարացում օգտագործելը մեզ հարիր չէ: Մենք հիանալի թիմ ունենք և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի":

"Ինիեստային կփոխարինի նա, ով, իմ կարծիքով, ավելի շատ օգուտ կտա թիմին՝ կախված մրցակցից: Վաղը խաղադաշտ կարող է դուրս գալ այդ դիրքում իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը":

"Ալկասերին պակասում է միայն այն, որ գնդակը հատի դարպասային գիծը: Մնացած ամեն ինչ նա հոյակապ է անում: Ես խնդրում եմ նրան, որպեսզի նա կենտրոնան ու շարունակի անել այն, ինչ անում էր մինչև այսօր: Գոլերն անպայման կլինեն":

"Բացի այն, որ նրանք կարող են խաղալ 5 պաշտպաններով, պետք է նաև ուշադիր լինենք և հասկանանք, թե խաղադաշտի որ հատվածում են նրանք մտադիր առավելագույն պրեսինգ գործադրել: Ամեն դեպքում, եթե կա մի թիմ, որ սովոր է նման իրավիճակների, դա հենց Բարսան է: Բոլոր հետնապահների հետ հանդիպումները մեզ համար թակարդ են, ինչն ապացուցեց Ալավեսի դեմ խաղը":

"Համեմատե՞լ Ինիեստային այլ խաղացողների հետ.... Դենիսն ու Ռաֆան իրենց խաղաոճերով ինչ - որ նմանություն ունեն Անդրեսի հետ: Մեր կիսապաշտպանների հիմնական խնդիրներն են փոխանցումներ կատարելը, պաշտպանությունից արագ հարձակման անցնելն ու 2 - րդ տեմպով գրոհը շարունակելը: Բոլորն էլ դա կարողանում են":

"Պիկեն վնասել է ոտնաթաթը, Մաթյոն ու Ալբան մկանային վնասվածքներ ունեն, Ինիեստայի դեպքը նույնիսկ պետք չէ մեկնաբանել: Ասեք ինձ որևէ թիմ, որը չի ունենում վնասվածքներ: Մանավանդ նման խաղացանկի պայմաններում: Խաղերը շատ են, ուղևորությունները շատ են: Ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է: Կցանկանայինք, որ վնասվածքներ չլինեին, բայց դա հնարավոր չէ":

"Մենք գործող չեմպիոններն ենք և ունենք հստակ նպատակ՝ հաղթել բոլոր մրցաշարերում: Լա Լիգայում կհաղթի նա, ով ավելի շատ միավորներ կվաստակի, ով ավելի արժանի կլինի: Մենք պետք է կենտրոնանանք և ամեն ինչ հնարավորինս լավ անենք":

"Սիլեսենն իրեն շատ լավ է զգում":

"Գվարդիոլային քննադատողներին ասեմ, որ նա դեռ հաղթելու է: Ես վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա տիտղոսներ նվաճելու է: Եվ Պեպը հաղթելու է, ցուցադրելով լավ ֆուտբոլ: Կարծում եմ, որ մարզիչը պետք է ունենա խաղային փիլիսոփայություն ու միտք և մինչև վերջ հավատարիմ մնա դրանց: Հաղթանակի հասնելու մաթեմատիկական ալգորիթմ գոյություն չունի":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 28 20 2 66
2 Ատլ. Մադրիդ 28 16 4 56
3 Ռեալ Մադրիդ 28 17 8 54
4 Խետաֆե 28 12 6 46
5 Ալավես 28 12 8 44
6 Սեվիլյա 28 12 9 43
7 Վալենսիա 28 8 4 40
8 Ռեալ Բետիս 28 11 11 39
9 Ա. Բիլբաո 28 8 7 37
10 Ռ. Սոսյեդադ 28 9 10 36
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին