ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Էնրիկե. Պետք է վաստակենք մեր 3 միավորը և հուսանք, որ մյուսները դա չեն անի

5

Վալենսիայի դեմ խաղից առաջ Լուիս Էնրիկեն հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի բարելավել վիճակը մրցաշարային աղյուսակում: Եվ այդ հույսերն այնդքան էլ անհիմն չեն, քանի որ Բարսելոնայից առաջ գտնվող թիմերից 2 - ը՝ Սևիլյան և Ատլետիկոն, այս տուրում հանդիպելու են իրար:

"Մենք խաղալու ենք Վալենսիայի հետ, որին դեռ չենք ճանաչում, քանի որ Պրանդելին շատ քիչ ժամանակ է թիմի ղեկին: Նրա թիմերին միշտ բնորոշ են եղել կարգապահությունը պաշտպանությունում և լավ տեղաշարժը: Վալենսիան այժմ այնքան էլ լավ վիճակում չէ, բայց նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար":

"Սերխի Ռոբերտոն իրեն լավ է զգում, բայց ես չգիտեմ, թե արդյոք նա կկարողանա ընդգրկվել հայտացուցակում կամ խաղալ մեկնարկային րոպեներից: Մասկերանոն լավ տարբերակ է: Նա շատ լավ հանդիպում անցկացրեց Սիթիի դեմ և չի բացառվում, որ վաղն էլ կխաղա նույն դիրքում":

"Դրսում խաղալը միշտ էլ բարդ է: Մեստալյայի տաքարյուն երկրպագուների առջև խաղալն էլ ավելի դժվար է: Ես չեմ հիշում մի խաղ, որում նրանք պահեր չունենան: Նրանց խաղացողների անհատական որակները կարող են որոշիչ լինել":

"Առաջիկա արտագնա խաղերը չեն ազդելու այս հանդիպման վրա: Այս պահին մենք մտածում ենք միայն Վալենսիայի մասին, դա միակ խաղն է այս պահին, որը կարող ենք վերահսկել: Մանչեսթերն ու Սևիլյան տվյալ պահին մեզ համար գոյություն չունեն: Կա միայն առաջիկա հանդիպումը":

"Մենք պետք է վաստակենք մեր 3 միավորը և հուսանք, որ մյուսները դա չեն անի: Այս նույն մոտեցումը կա մրցաշրջանի ամենասկզբից: Պետք է բարելավենք մեր խաղն ու միավորներ վաստակենք":

"Նեյմարի պայմանագրի երկարաձգումը հիանալի լուր է: Դա ցույց է տալիս, թե որքան է առաջադիմել խաղացողը, որ շարունակում է գոհացնել ակումբին, խաղընկերներին: Նա ունի տիտղոսներ նվաճելու մեծ ցանկություն":

"Ամռանը մեր նպատակներից մեկն էր կազմն ուժեղացնելը, որպեսզի լինենք հզոր և լիարժեք թիմ ունենանք: Գրեթե բոլոր նորեկները բավականաչափ խաղաժամանակ են ստացել և բոլորն էլ իրենց լավ են դրսևորել, չնայած ես հույս ունեմ, որ նրանք կշարունակենք բերալավել իրենց խաղը մինչև մրցաշրջանի ավարտը":

"Լուիս Սուարեզի առաջխաղացումը բնական է և շատ լավ է թիմի համար: Նա գտնվում է մի թիմում, որը հնարավորություն է տալիս լինել ռմբարկու և կատարել բազմաթիվ գոլային փոխանցումներ: Մեր խաղացողների մեծությունը կայանում է նրանում, որ նրանք այդ ամենը կարող են անել՝ խաղալով ցանկացած դիրքում":

"Հիանալի է, որ Սուարեզը երեկույթ էր կազմակերպել Ոսկե խաղակոշիկը հաղթելու առթիվ: Ֆուտբոլիստը ցանկանում կիսել իր հաջողությունը խաղընկերների հետ: Ինձ համար դա ուղղակի կատարյալ է: Հիանալի է երեկո անցկացրեցինք, հուսով եմ, որ նման միջոցառումները հաճախակի բնույթ կկրեն":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին