ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտ 30, 2019 | 19:15
Կամպ Նոու

Լուիս Սուարեզը ստացավ Ոսկե խաղակոշիկը

5

Լուիս Սուարեզը, ով նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում դարձել էր 40 գոլի հեղինակ, այսօր ստացել է Ոսկե խաղակոշիկ մրցանակը:

Եվրոպայի տարվա լավագույն ռմբարկուին տրվող Ոսկե խաղակոշիկ մրցանակը 3 տարվա ընդմիջումից հետո կրկին շնորհվում է Բարսելոնայի խաղացողին: Անցած 3 տարիներին Ոսկե խաղակոշիկը հաղթել էին Քրիստիանո Ռոնալդոն և հենց ինքը` Սուարեզը, բայց Լիվերպուլի խաղացողի կարգավիճակում:

"Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր նպաստել են իմ այս նվաճմանը: Սկսեմ Բարսայից, որն ինձ հնարավորություն տվեց իրականություն դարձնել այս երազը: Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել իմ բոլոր գոլերին և նվաճումներին, ինչպես անհատական, այնպես էլ թիմային: Այս մրցանակն ավելի շատ նրանցն է, քան իմը.... Շնորհակալ եմ մարզչին և ողջ անձնակազմին այն բանի համար, որ վստահեցին ինձ, չնայած դժվարություններին, որ ունեցել եմ", - ասել է Սուարեզը Ոսկե խաղակոշիկը ստանալուց հետո:

Նա շարունակել է. "Ես գտնվում եմ աշխարհի լավագույն թիմում, որտեղ հանդես են գալիս ուժեղագույն խաղացողները: Առաջնայինը թիմային մրցանակներն են` Լա Լիգան, Չեմպիոնների լիգան և Կոպա Դել Ռեյը: Դրանից հետո նոր գալիս են անհատական մրցանակները": Լուիսը կարևորել է բոլոր ֆուտբոլիստների դերն իր գոլերում. "Լեոն և Նեյն իրենց մասնակցությունն են ունեցել իմ գոլերից շատերին: Եթե դարպասապահից սկսած բոլորը լավ չվարվեին գնդակի հետ, չէին լինի գոլային պահերը":

Վերջում Բարսելոնայի 9 համարը կատակել է. "Երեկ որդիս ինձ հարցրեց, թե ինչու՞ գոլ չխփեցի: Բայց մեր հարևանը հեթ - տրիկ էր ձևակերպել և դա նրան երջանկացրեց":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 28 20 2 66
2 Ատլ. Մադրիդ 28 16 4 56
3 Ռեալ Մադրիդ 28 17 8 54
4 Խետաֆե 28 12 6 46
5 Ալավես 28 12 8 44
6 Սեվիլյա 28 12 9 43
7 Վալենսիա 28 8 4 40
8 Ռեալ Բետիս 28 11 11 39
9 Ա. Բիլբաո 28 8 7 37
10 Ռ. Սոսյեդադ 28 9 10 36
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին