ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մայիս 25, 2019 | 00:00
Բենիտո Վիլյամարին

Էնրիկե. Պարտության համար մեկ պատասխանատուն ես եմ

5

Լուիս Էնրիկեն Վիգոյում 2 - րդ տարին անընդմեջ պարտվելուց հետո ամբողջ մեղքն իր վրա է վերցրել, չնայած պարզ իրավիճակներում որոշ խաղացողների թույլ տված սխալներին:

"Պետք է սառը դատենք և հասկանանք, թե ինչ եղավ առաջին կեսում: Մինչև 20 - րդ րոպեն մենք վերահսկում էինք խաղը, բայց հետո կորցրեցինք վերահսկողությունը, սկսեցինք պարտվել բոլոր միկրոմենամարտերում ու հանգստի գնացինք 3 - 0 հաշվի պայմաններում, ինչը, կարծում եմ, արդարացի էր.... Ընդմիջումից հետո կարողացանք շտկել իրավիճակը, բայց 4 - րդ գոլը մեզ սպանեց ու չկարողացանք վերջին քայլը կատարել":

"Պարտության համար մեկ պատասխանատուն ես եմ, քանի որ ես եմ մարզիչը: Փորձեցի հնարավորինս լավ ղեկավարել թիմը: Խաղից հետո մեկնարկային կազմի մասին խոսելը հեշտ է, բայց ես այն ստիպված եմ ընտրել խաղից առաջ":

"Բարսելոնայի դարպասապահը պետք է ռիսկի դիմի: Թերացել են բոլորը, առաջին հերթին` ես, բոլորս պետք է շտկենք մեր սխալները":

"Նրանք գերազանցեցին մեզ, հաղթեցին բոլոր մենապայքարներում, նրանք շատ համարձակ էին պրեսինգի դիմելիս: Գիտակցում էինք, որ, եթե կարող է նման բան պատահել, ապա հենց Սելտայի դեմ խաղում":

"Առաջին գոլը եղավ գնդակի կորստից հետո, 2 - րդ գոլի դեպքում սխալվեցինք 2 - րդ հարկում, 3 - րդը խփեցինք ինքներս մեզ, դե իսկ 4 - րդ գոլի մասին չեմ էլ ցանկանում խոսել":

"Մենք կորցրեցինք շատ կարևոր 3 միավորներ: Եթե կա մի թիմ, որ կարող էր մեր դեմ այսպես խաղալ, ապա միայն Սելտան: Եվ եթե եկել է պարտվելու ժամանակը, ապա ես նախընտրում եմ պարտվել մի թիմի, որը ֆուտբոլ է խաղում, ինչպես Սելտան":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին