Ժերեմի Մաթյոն, ով օրերս հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, որոշել է ավարտել կարիերան հավաքականում:
33 - ամյա Մաթյոն հավաքականների առաջիկա հավաքի ժամանակ չի միանա Ֆրանսիայի ընտրանուն, չնայած, որ հրավերք է ստացել Դեշամի կողմից: Ավելին, նա այսուհետ չի խաղա ազգային հավաքականում և դա նրա որոշումն է:
"Ես այլևս հավաքականում խաղալու շարժառիթ չունեմ: Ես ցանկանում եմ ինձ նվիրել միայն իմ ակումբին: Հավաքականը պատրաստվում է Մունդիալ 2018 - ին, իսկ այդ ժամանակ ես արդեն 35 տարեկան եմ լինելու: Ավելի լավ է զիջել տեղը երիտասարդներին: Իմ կարիերան շարունակվում է, քանի որ ֆիզիկապես ինձ լավ եմ զգում: Երբ այդպես չլինի, ես կհեռանամ", - Մաթյոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով L’Équipe - ն: