Մյունխենգլադբախի Բորուսիայի դեմ խաղից առաջ մամլո ասուլիսի է ներկայացել գերմանական ակումբի նախկին և Բարսելոնայի ներկայիս դարպասապահ Մարկ - Անդրե Տեր Շտեգենը: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
"Սա շատ կարևոր հանդիպում է ինձ ու նաև ողջ թիմի համար: Մենք ցանկանում ենք հաղթել այստեղ: Ինձ համար սա առանձնահատուկ վայր է, բայց խաղադաշտում դա ոչ մի դեր չի խաղալու և ես ողջ ուժերս կներդնեմ թիմի հաղթանակի համար":
"Այստեղ` Մյունխենգլադբախում, ինձ շատ լավ պատրաստել են որպես ֆուտբոլիստ, հաճելի է այստեղ անցկացնել 18 տարի, իսկ հետո գնալ Բարսա: Այստեղ ես լավ հանդիպումների փորձ ունեմ ու ցանկանում եմ օգտագործել դա թիմին օգուտ տալու համար: Ինձ համար շատ կարևոր է այսօր այստեղ լինել իմ թիմի հետ: Շատ կարևոր խաղ է լինելու ինձ համար: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը":
"Բորուսիան կարողանում է շատ լավ պրեսինգ կիրառել, մենք պետք է խաղի վերահսկողությունը մեր ձեռքը վերցնենք ամենասկզբից: Պետք է լավ վերահսկենք գնդակը, որպեսզի կանխենք նրանց առաջխաղացումը: Նրանք միշտ խաղալու շատ տարբերակներ են ունենում, վաղը մենք դրանում կհամոզվենք: Մենք պատրաստ ենք խաղին ու ցանկանում ենք հաղթել: Շատ կարևոր է լինելու արագ գոլը: Բարդ հանդիպում է սպասվում":
"Երբ ես լքում էի Բորուսիան, դա անում էի, որպեսզի խաղամ Բարսելոնայի նման թիմի հիմնական կազմում: Ես միշտ ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել, իսկ Բարսան տալիս է նման հնարավորություն: Մենք վերջին 2 տարիներին շատ մրցանակներ ենք հաղթել և ցանկանում ենք կրկնել այդ հաջողությունն այս տարի: Դա բարդ է լինելու, հասկանում եմ: Բայց մենք լավ կազմ ունենք 3 մրցաշարերում էլ հաղթելու համար, պետք է օգտագործենք այդ հնարավորությունը":
"Որոշում կայացնողը մարզիչն է: Ես մարզումների ժամանակ ամեն ինչ անում եմ, որպեսզի դժվարեցնեմ նրա գործը: Ես ու Բրավոն լավ հարաբերությունների մեջ էինք և կար առողջ մրցակցություն: Բայց ակումբը պետք է որոշում կայացներ: Այժմ մենք ունենք նոր դարպասապահ, ով կունենա իր հնարավորությունները, բայց այժմ ամենակարևորը վաղվա հանդիպումն է":
"Մտածե՞լ եմ հեռանալու մասին: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում: Բարդ իրավիճակ էր ինձ և Բրավոյի համար: Կլաուդիոն իր համար ելք գտավ իրավիճակից և այժմ իրավիճակն այսպիսին է: Ես գտնվում եմ Բարսայում և չեմ մտածում այլ ակումբների մասին: Ես այստեղ եմ և գոհ եմ":