Mundo Deportivo - ի տվյալներով, Մարկ - Անդրե Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գալիք հանդիպումը:
Իսպանական լրատվամիջոցի համաձայն, Տեր Շտեգենը վնասել է ձախ ոտքի ծունկն այսօրվա մարզման ժամանակ: Նա ստիպված կլինի բաց թողնել Ալավեսի դեմ խաղը, իսկ Սելթիկի հետ հանդիպմանը նրա մասնակցությունը հարցականի տակ է:
Այդպիսով, Բարսելոնայի նորեկ Յասպեր Սիլեսենը կարող է արդեն վաղը նշել իր նորամուտն Էնրիկեի թիմում: Դարպասում տեղ զբաղեցնելու մյուս թեկնածուն Խորդի Մասիպն է:
Հիշեցնենք, որ Գոմեշն ու Մեսսին վնասվածքներով են վերադարձել հավաքականներից, իսկ Ինիեստան ու Մաթյոն նոր են ապաքինվել: