Լեո Մեսսին, ով օրերս վերադարձել էր Բարսելոնա, այսօր բուժզննում է անցել: Նրա մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է:
Այսօր Լեո Մեսսին բուժզննում է անցել Բարսելոնայում: Հաստատվել է, որ արգենտինացին վնասվածք ունի ձախ ոտքի ազդրի հատվածում: Անհրաժեշտ է թուլացնել ծանրաբեռնվածությունն առաջիկա մարզումների ընթացքում: Դեռ պարզ չէ, թե արդյոք նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ Ալավեսի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Մեսսին Ատլետիկ Բիլբաոյի հետ հանդիպման ժամանակ ցավեր է զգացել ձախ ազդրի հատվածում: Բարսելոնայի բժիշկներն այդ մասին հայտնել էին իրենց արգենտինացի գործընկերներին, սակայն Լեոն Ուրուգվայի դեմ խաղում խաղադաշտ էր դուրս եկել ու ավելի խորացրել վնասվածքը: