Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բիբլաոյի Ատլետիկի դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
"Խաղի տեմպն աննկարագրելի էր, նույնիսկ բնորոշ չէր մրցաշրջանի այս հատվածին: Մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում, շատ խնդիրներ ստիպված եղանք հաղթահարել.... Սկզբում չափից շատ սխալներ էինք թույլ տալիս, դժվարանում եմ ասել` դա մրցակցի շնորհքն էր թե՞ մեր թույլ խաղի արդյունքը":
"Հետո կարողացանք շտկել խաղն ու շատ գոլային պահեր ստեղծեցինք: Ռակիտիչը շատ արդյունավետ գործեց: 2 - րդ կեսի առաջին 30 րոպեներին մենք վերահսկում էինք խաղը, բայց վերջում Ատլետիկը սկսեց ճնշում գործադրել և մենք այդպես էլ չկարողացանք դնել հանդիպման վերջակետը":
"Չնայած ես կնախընտրեի, որ մենք ավելի շատ տիրեինք գնդակին, բայց պետք է հասկանալ, որ որոշ խաղերում տարածություն գտնելու համար հարկավոր է խաղալ երկար փոխանցումներով, իսկ այդ դեպքում ընկնում է փոխանցումների ճշգրտությունը: Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, կարծում եմ, որ կարող էինք ավելի շուտ վճռել հանդիպման ելքը, բայց լավ խաղ անցկացրեցինք":
"Ես շատ գոհ եմ արդյունքից, որին հասանք նման մեծության մրցակցի դեմ խաղում, այս արդյունքը մեզ ավելի ուժեղ է դարձնում: Չնայած մենք ունեինք որոշ կորուստներ, թիմը շատ լավ տեսք ունի, ֆուտբոլիստները խաղում են հաղթանակի մեծ ձգտումով":