Վաղը Բարսելոնային ծանրագույն հանդիպում է սպասվում Սան Մամես մարզադաշտում: Լուիս Էնրիկեն հրապարակել է այն խաղացողների ցուցակը, ովքեր մեկնելու են Բիլբաո:
Բարսելոնայի երկրպագուների համար կա 2 ուրախալի լուր՝ Մարկ - Անդրե Տեր Շտեգենն ու Խավիեր Մասկերանոն ապաքինվել են ու ընդգրկվել հայտացուցակում: Հայտացուցակում է նաև Ռաֆինյան, ով մի քանի օր առաջ է վերադարձել Օլիմպիական խաղերից:
Այդպիսով, Բիլբաո չեն մեկնի վնասվածքներ ունեցող Մաթյոն ու Ինիեստան, ինչպես նաև թիմի նորեկ Յասպեր Սիլեսենը: Վերջինիս վերաբերյալ դեռ որոշ փաստաթղթային հարցեր պետք է լուծվեն: Փոխարենը հայտացուցակ է վերադարձել Անդրե Գոմեշը, ով բաց էր թողել Բետիսի դեմ խաղը որակազրկման պատճառով: Նեյմարն էլ թիմին միանալու է հավաքականների հերթական հավաքից հետո:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Մասիպ և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Պիկե, Վիդալ և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Դ. Սուարեզ, Ռաֆինյա, Գոմեշ, Թուրան և Ռակիտիչ
Հարձակվողներ՝ Մունիր, Սուարեզ և Մեսսի