Կլաուդիո Բրավոն թույլտվություն է ստացել Բարսելոնայից և մեկնել է Մանչեսթեր, որտեղ կսպասի իր տրանսֆերի պաշտոնական հաստատմանը:
Ինչպես հաղորդում է Sport - ը, Կլաուդիո Բրավոն արդեն գտնվում է Մանչեսթերում: Այնտեղ չիլիացին պետք է լուծի իր բնակարանի և մի շարք ընտանեկան այլ հարցեր, մինչ ակումբները պաշտոնապես կհաստատեն տրանսֆերը:
Բանն այն է, որ Բրավոյին փոխարինող Սիլեսենը վաղը դեռ պետք է հանդիպում անցկացնի Այաքսի կազմում: Բարսելոնան մտադիր է հաստատել Բրավոյի տրանսֆերն այդ խաղից հետո, համոզված լինելով, որ Յասպերը վնասվածք չի ստացել և կլինի Էնրիկեի տրամադրության տակ առաջիկա խաղի համար:
Ինչ վերաբերում է տրանսֆերի մանրամասներին, Բարսելոնան 20 մլն եվրո կստանա Բրավոյի դիմաց, որից մոտ 13 - ը կտրամադրի Սիլեսենի տրանսֆերին: Չիլիացին Մանչեսթեր Սիթիում 2 անգամ ավելի մեծ աշխատավարձ (6 մլն եվրո) կստանա, քան ստանում էր կատալոնական ակումբում: