Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, Յասպեր Սիլեսենը, ով լինելու է Բրավոյի փոխարինողը, Բարսելոնա է ժամանելու հինգշաբթի օրը:
Ի վերջո Բարսելոնան համաձայնել է թույլ տալ, որպեսզի Սիլեսենն Այաքսի կազմում մասնակցի Չեմպիոնների լիգայի ընտրական փլեյ - օֆֆ փուլի պատասխան խաղին Ռոստովի դեմ: Հետևաբար ավելի շուտ, քան հինգշաբթի օրը, հոլանդացի դարպասապահը չի կարողանա միանալ կատալոնական ակումբին:
Այդպիսով, Սիլեսենը կարող է հենց առաջիկա խաղում Բիլբաոյի Ատլետիկի դեմ նշել իր նորամուտը Բարսելոնայի կազմում, քանի որ Տեր Շտեգենն ամենայն հավանականությամբ չի հասցնի մինչ այդ խաղը լիովին ապաքինվել վնասվածքից: Ինչ վերաբերում է Բրավոյին, Բարսելոնան նրան բաց կթողնի առաջիկա օրերին:
Եթե Յասպեր Սիլեսենը, ինչպես նախատեսված է, հինգշաբթի օրը ժամանի Բարսելոնա, ապա այդ օրը բուժզննում կանցնի, իսկ արդեն ուրբաթ օրը պայմանագիր կստորագրի ակումբի հետ և կմասնակցի մամլո ասուլիսի: