Բրազիլիայի հավաքականը Ռիո 2016 - ի տղամարդկանց ֆուտբոլային մրցաշարում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է Գերմանիային:
4 փորձից հետո Բրազիլիային վերջապես հաջողվեց օլիմպիական ոսկի նվաճել տղամարդկանց ֆուտբոլում: Եվ այդ պատմական նվաճմանը բրազիլիացիներին առաջնորդեց Նեյմարը, ով ոչ միայն փայլեց ողջ մրցաշարի ընթացքում, այլև խփեց եզրափակչում իր հավաքականի միակ գոլն ու հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրեց հաղթական հարվածը:
Բարսելոնայի մեկ այլ ներկայացուցիչ` Ռաֆինյան, պահեստայինների թվում էր և խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 95 - րդ րոպեին: Նա նույնպես մասնակցել է 11 մետրանոց հարվածաշարին և իր հարվածն իրացրել է անվրեպ: Այդպիսով, Ռիո 2016 - ում Բարսելոնայի 2 ներկայացուցիչները շուտով կմիանան թիմին: