Չնայած, որ մի քանի օր անց մեկնարկում է Լա Լիգայի 16/17 մրցաշրջանը, 15/16 մրցաշրջանի հաղթող Բարսելոնային դեռ չեն հանձնել չեմպիոնական տիտղոսը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, հանձման արարողությունը կայանալու է Լա Լիգայի 16/17 մրցաշրջանում Բարսելոնայի մեկնարկային խաղից՝ Բետիսի դեմ տնային խաղից առաջ:
Մրցանակը Բարսելոնային հանձնելու է անձամբ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարը: Անդրես Ինիեստան առաջին անգամ ավագի կարգավիճակում կբարձրացնին Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Հատկանշական է, որ նոր մեկնարկած մրցաշրջանից սկսած Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը նոր տեսք է ունենալու: Այդպիսով, Բարսելոնան իր թանգարան կտանի Իսպանիայի առաջնության արդեն հին տեսքի չեմպիոնական տիտղոսի վերջին օրինակը: