Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով Catalunya Ràdio - ին, Տելյքոն ևս 1 տարի հանդես կգա Ֆիորենտինայում:
Բարսելոնան և Ֆիորենտինան համաձայնության են եկել Քրիստիան Տելյոյի վարձակալման ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու շուրջ: 25 - ամյա հարձակվողն առաջիկա մրցաշրջանում ևս վարձավճարով հանդես կգա իտալական այդ ակումբում:
Բարսելոնան ցանկանում էր վաճառել Տելյոյի ամբողջական տրանսֆերը, սակայն Ֆիորենտինան ի վիճակի չէր վճարել կատալոնացիների պահանջած գումարը: 2017 թվականի ամռանն իտալական ակումբը հնարավորություն կունենա գնել հարձակվողի ամբողջական տրանսֆերն 8 մլն եվրոյով: