Լուիս Էնրիկեն Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունից առաջ մասնակցել է նախախաղյա մամլո ասուլիսի:
Ներկայացնում ենք Սամպդորիայի դեմ ընկերական խաղին նվիրված Լուիս Էնրիկեի մամլո ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:
"Իհարկե, շատ յուրահատուկ է լինելու այս խաղը: Ոչ միայն նորեկների, այլև այն խաղացողների համար, ովքեր վաղուց են խաղում Բարսայում և խաղացել են Կամպ Նոուում: Խաղալու ենք մեծ ձգտումով և լավ հանդիպում անցկացնելու ցանկությամբ":
"Ամեն պահի էլ մենք ցանկանում ենք բարելավել թիմի կազմը, եթե խելամիտ հնարավորություն ընձեռնվի, մենք կօգտվենք դրանից, 4 - րդ հարձակվողի վերաբերյալ մեր ծրագրերը չեն փոխվել: Եթե գտնենք հարմար թեկնածու, կգործենք":
"Աջ եզրում ունենք երիտասարդ 2 խաղացողներ՝ Վիդալն ու Ռոբերտոն, ես գոհ եմ նրանցից: Նրանք դեռ առաջադիմելու շատ տեղ ունեն, ամեն ինչ ցույց կտա նրանց աճը":
"Սամպերը կարող է մնալ, բայց կարող է և գնալ, դեռ կորոշենք: Նա կամ պետք է մնա, կամ էլ վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ":
"Ֆուտբոլում անցյալ չկա, անընդհատ պետք է նոր հաջողություններ գրանցես: Միակ բանը, որ կարող եմ ասել երկրպագուներին, դա այն է, որ, տեսնելով, թե ինչպես են խաղացողները մարզվում, տպավորություն է ստեղծվում, թե նրանք ոչինչ չեն հաղթել: Մենք փայլուն համալրումներ ենք ունեցել, ուստի ամեն ինչ կախված է լինելու մեզանից":
"Դարպասապահներից յուրաքանչյուրը Ժոան Գամպերի գավաթում կխաղա կես ժամ":
"Մենք ունենք շատ կիսապաշտպաններ, բայց նրանցից շատերը խաղում են այլ դիրքերում: Երբ տրանսֆերային շուկայում հնարավորություն է ստեղծվում ոչ մեծ գումարի դիմաց գնել երիտասարդ ու տաղանդավոր խաղացողի, հիմարություն է այդ հնարավորությունից չօգտվելը: Այս 3 տարում սա ձեռքիս տակ եղած լավագույն կազմն է":
(Սուարեզն ՈՒԵՖԱ - ի վարկածով Եվրոպայի լավագույն խաղացողների եռյակում չէ) "Դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Լուիսն իրեն հիանալի է զգում, նրա վրա լավ է անդրադարձել հանգիստը, նա վերադարձել է հաղթելու նույնքան մեծ ցանկությամբ":
"Արդեն որոշել եմ, թե ով է պաշտպանելու դարպասն Իսպանիայի սուպերգավաթում":
"Ումտիտին և Դինը թիմին միացել են լավ վիճակում: Նրանք լավ ձեռքբերումներ են: Նրանք երիտասարդ են, բայց ունեն հիանալի որակներ: Այդուհանդերձ այս թիմում մեկնարկային կազմում տեղ գտնելու համար պետք է պայքարել":