Առաջիկա ժամերին պաշտոնապես կհաստատվի Վերմալենի տրանսֆերը Ռոմա: Նա արդեն մեկնել է Հռոմ, հաղորդում է Sport - ը:
Բարսելոնան և Ռոման եկել են վերջնական համաձայնության Վերմալենի տրանսֆերի շուրջ: Բելգիացին գալիք մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի իտալական ակումբում, իսկ 1 տարի անց ջալոռոսները կգնեն նրա ամբողջական տրանսֆերը:
Առայժմ չի նշվում, թե Վերմալենի ամբողջական տրանսֆերի դիմաց որքան պետք է վճարի Ռոման, սակայն հայտնի է, որ վարձակալման համար հռոմեական ակումբը Բարսելոնային է փոխանցելու 2 մլն եվրո, ինչպես նաև իր վրա է վերցնելու ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու պարտավորությունը:
Հիշեցնենք, որ Վերմալենն Արսենալից Բարսելոնա էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Կատալոնական ակումբը նրա դիմաց վճարել էր 19 մլն եվրո, սակայն բելգիացին չկարողացավ ամրապնդվել Էնրիկեի թիմում, իսկ Ումտիտիի տրանսֆերից և այս ամռանը Բարսա Բ - ն համալրած Մարլոնի վստահ խաղից հետո Թոմասը դարձավ ավելորդ: