Բարսելոնայի պատվիրակությունն արդեն գտնվում է Լոնդոնում, որտեղ այսօր երեկոյան կայանալու է մինչմրցաշրջանային հատվածի 3 - րդ ընկերական հանդիպումը:
Բարսելոնայի պատվիրակության ինքնաթիռը թռիչքն սկսել է Երևանի ժամանակով 11:20 - ին: Մոտ 2 ժամ անց կայացել է վայրէջքը Լոնդոնում, ինչից հետո թիմն ուղևորվել է Ուեմբլի մարզադաշտին մոտ գտնվող հյուրանոց:
Անգլիա են մեկնել 23 խաղացողներ: Պատվիրակությունը գլխավորել է ակումբի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն: Խաղը կայանալու է Ուեմբլի մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 20:15 - ից սկսած: