Լուիս Էնրիկեն գոհ է մինչմրցաշրջանային հատվածում իր թիմի անցկացրած նաև 2 - րդ խաղից, որում Բարսան հաղթեց 4 - 2 հաշվով:
"Մենք շատ լավ առաջին կես անցկացրեցինք և աստճանաբար մարզավիճակ ենք հավաքում", - հայտարարել է Լուիս Էնրիկեն, ով ընդգծել է, որ թիմի բոլոր խաղացողներն էլ արժանի են գովեստի խոսքերի:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, համաձայն որոնց Բրավո - Տեր Շտեգեն զույգից մեկը լքելու է Բարսան, Լուչոն ասել է. "Այդ հարցն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում.... Մենք ունենք 3 հիանալի դարպասապահներ և ստեղծված իրավիճակին հանգիստ ենք վերաբերվում, ինչպես միշտ":
"Լեսթերն արժանի կերպով է դարձել Պրեմիեր լիգայի չեմպիոն", - կարծում է Էնրիկեն, ով նաև գտնում է, որ "նրանք ունեն բավարար որակներ և խաղամակարդակ, որպեսզի ևս մեկ հաջող մրցաշրջան անցկացնեն": Վերջում Լուչոն անդրադարձել է Մունիրի հաջող խաղին. "Ես միշտ վստահել եմ Մունիրին: Նա միշտ գոլեր է խփել, ունի հիանալի որակներ և աշխատելու մեծ ձգտում":