Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Դուգլասը կարող է տեղափոխվել Ալավես, ներառվելով բասկետբոլային գործարքում:
Բանն այն է, որ Լաբորալ Կուտչա բասկետբոլային ակումբի խաղացող Ադամ Անգան տեղափոխվելու է Բարսելոնայի բասկետբոլային թիմ: Բասկյան բասկետբոլային ակումբի նախագահն է Խոսեա Կերեխետան, ով նաև հանդիսանում է Ալավեսի ամենամեծ բաժնետերը:
Ահա և Կերեխետան առաջարկել է բասկետբոլիստի գործարքի մեջ ներառել Դուգլասին, ինչը թույլ կտա Բարսելոնային նվազեցնել Ադամ Անգայի դիմաց վճարվելիք գումարի չափը: Կատալոնական ակումբը դեմ չէ այս տարբերակին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի հենց ֆուտբոլիստը: