Բարսելոնան Մոնտոյայի հետ պայմանագրի խզման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո նմանատիպ հայտարարություն անում է Սոնգի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Բարսելոնան և Ալեքսանդր Սոնգը համաձայնության են եկել պայմանագրի խզման շուրջ: Այդպիսով, կամերունացի ֆուտբոլիստն առանց փոխհատուցման տեղափոխվում է Կազանի Ռուբին:
Բարսելոնան պաշտոնական հաղորդագրության մեջ հաջողություն է մաղթել թիմի կազմում 65 հանդիպում անցկացրած Ալեքս Սոնգին: