ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մայիս 25, 2019 | 00:00
Բենիտո Վիլյամարին

Մաթյո. Առաջարկներ կային, բայց խոսեցի ակումբի ղեկավարության հետ և....

5

Ժերեմի Մաթյոն խոստովանել է, որ առաջարկներ է ունեցել այլ ակումբներից, սակայն հավաստիացրել է, որ Բարտոմեուի ու Ռոբերտի հետ խոսելուց հետո որոշել է մնալ:

"Ճիշտ է, որ առաջարկներ կային, բայց խոսեցի ակումբի ղեկավարության հետ և նրանք ասացին, որ շատ գոհ են ինձանից, ես էլ ցանկանում եմ մնալ", - հայտարարել է Մաթյոն այսօրվա մարզման ավարտից հետո:

Ժերեմիի հայրենակիցներ Ումտիտիի և Դինի տրանսֆերները լուրջ սպառնելիք են նրա համար խաղաժամանակ ստանալու հարցում: Սակայն Մաթյոն ասում է. "Ումտիտին և Դինն իմ ընկերներն են: Այո, մենք նույն դիրքերում ենք հանդես գալիս, բայց ոչ մի խնդիր չի կարող լինել":

Ֆրանսիացին հաստատել է, որ ցանկանում է խաղալ պաշտպանության կենտրոնում. "Լուիս Էնրիկեն արդեն գիտի, որ ինձ ավելի շատ դուր է գալիս խաղալ պաշտպանության կենտրոնում, բայց ֆուտբոլում ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կլինի հետո":

Մաթյոն գնահատել է Սամուել Ումտիտիին. "Նա հաջող անցկացրեց Եվրոպայի առաջնությունը, հիմնական կազմի համար պայքարում հաղթելով Ռամիին": Վերջում նա խորհուրդ է տվել Մոնտոյային տեղափոխվել իր նախկին ակումբ՝ Վալենսիա. "Այն Իսպանիայի լավագույն ակումբներից է":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին