Գոմեշը Բարսելոնայի ֆուտբոլիստ է! Սա արդեն փաստ է, որը հաստատվել է խաղացողի և ակումբի նախագահի ստորագրությամբ:
Այսօր առավոտյան ավարտելով բուժզննումը, Անդրե Գոմեշը Բարսելոնայի շտաբ - բնակարանում ստորագրել է պայմանագիրն իր նոր ակումբի հետ: Բացի Բարտոմեուից, ներկա են եղել նաև Բարսելոնայի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն, Տնօրենների խորհրդի անդամ Խավիեր Բորդասն ու մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30 - ը, իսկ հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:
Պայմանագրի ստորագրումից հետո Գոմեշին ներկայացրել են Կամպ Նոուի օթյակում, որտեղ Անդրեն ասել է. "Երջանիկ կլինեմ, եթե ուժեղացնեմ Բարսան: Հույս ունեմ վայելել խաղս և շատ մրցանակներ նվաճել այս թիմի հետ": Իր հերթին Բարտոմեուն հայտարարել է. "Նա արդեն Եվրոպայի չեմպիոն է: Մեզ շատ դուր եկավ այն, որ նա համաձայնեց ընդունել այս մարտահրավերը":
Դրանից հետո Անդրե Գոմեշը Բարսելոնայի մարզահագուստով ներկայացել է երկրպագուներին Մինիեստադիում, ինչին հաջորդել է մամլո ասուլիսը, որին կանրադառնանք քիչ ավելի ուշ: