Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Անդրե Գոմեշի հետ մամլո ասուլիսի ներկայացած Ալբերտ Սոլերը հայտնել է, որ ակումբը համաձայնության է եկել Մասկերանոյի հետ:
Բարսելոնայի ինստիտուցիոնալ մարզական տնօրեն Ալբերտ Սոլերը հայտարարել է. "Մենք համաձայնության ենք եկել Մասկերանոյի հետ նրա պայմանագրի երկարաձգման շուրջ: Նա ևս 3 մրցաշրջան կշարունակի հագնել մեր թիմի մարզաշապիկը": Ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն էլ իր հերթին ասել է. "Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար, և՛ ակումբը, և՛ ֆուտբոլիստը շատ գոհ են":
Այդպիսով, Մասկերանոն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2019 թվականի հունիսի 30 - ը:
Հավելենք, որ Ռոբերտն անդրադարձել է նաև 4 - րդ հարձակվողի խնդրին, հավաստիացնելով, որ "նա կգա, երբ գա դրա ժամանակը.... Մենք ամեն հնարավորություն էլ չենք բացառում: Նա կարող է լինել երիտասարդ կամ փորձառու: Տրանսֆերային շուկան բաց է մինչև օգոստոսի 30 - ը, այնպես որ մենք հանգիստ ենք":