2016/17 մրցաշրջանից առաջ թիմի 4 - րդ ձեռքբերումը՝ Անդրե Գոմեշը, Բարսելոնա կժամանի վաղը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Վաղը՝ Երևանի ժամանակով 19:30 - ին, Գոմեշն ակումբի զինանշանի առջև կմասնակցի կարճատև ֆոտոսեսիայի, որից հետո կանցնի բուժզննման առաջին մասը: Հաջորդ օրն առավոտյան Անդրեն կավարտի բուժզննումը, ինչից հետո պայմանագիր կստորագրի ակումբի հետ և կներկայանա երկրպագուներին Մինիեստադի մարզադաշտում, քանի որ Կամպ Նոուում այս օրերին փոխվում է խոտածածկը: Դրանից հետո պորտուգալացին կմասնակցի մամլո ասուլիսի:
Ինչ վերաբերում է բուն պայմանագրերին, Բարսելոնան Վալենսիային վճարել է 35 մլն եվրո և, կախված խաղացողի ու թիմի հաջողություններից, կարող է հետագայում վճարել ևս 20 մլն եվրո: Բացի այդ, կատալոնական ակումբը կարող է հետագայում մինչև 15 մլն եվրո վճարել չղջիկներին, եթե Անդրե Գոմեշը մի քանի անգամ տիրանա Ոսկե գնդակին:
Գոմեշի պայմանագիրը Բարսայի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30 - ը, իսկ հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո: