ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսան ձեռք է բերել Գոմեշին: Ո՞վ է հեռանալու

5

Երեկ գիշեր շատերի համար անակնկալ կերպով Բարսելոնան հայտարարեց Անդրե Գոմեշի ձեռքբերման մասին:

Գիշերն անցավ, մարդիկ արթնացան "թարմ" գլուխներով, որոնցում մեկ տրամաբանական հարց է ծագում՝ ո՞վ է հեռանալու Բարսելոնայից: Բայց մինչ այդ տրամաբանական հարցին պատասխան գտնելը, եկեք հասկանանք, թե ինչի համար էր Բարսելոնային հարկավոր Գոմեշը:

Բուսկետս, Սամպեր, Ինիեստա, Դենիս Սուարեզ, Ռակիտիչ, Թուրան, Ռաֆինյա, Ռոբերտո, Մասկերանո.... և Գոմեշ: Արդյոք Բարսելոնային, որը խաղում է 3 կիսապաշտպաններով, հարկավոր էր 10 - րդ (!) կիսապաշտպանը: Առաջին պատասխանը, որ կգա ցանկացած ողջամիտ մարդու մտքին, իհարկե, բացասական է: Բայց դա միայն առաջին հայացքից:

Նախ փաստենք այն, որ Մասկերանոյին Բարսայում օգտագործում են պաշտպանության կենտրոնում և նա միայն ծայրահեղ դեպքում է հայտնվում կիսապաշտպանությունում: Հետևաբար կարելի է նրան հանել ցուցակից:

"Ալվեսի հեռանալը մենք կանխատեսում էինք դեռ նախորդ տարվանից, այդ պատճառով գնեցինք Ալեյշին և թիմում ունենք Սերխի Ռոբերտոյին: Նրանք այդ դիրքը փակելու համար առավել քան բավարար են", - Լուչոյի այս խոսքերը բավարար են, որպեսզի ցուցակից դուրս բերենք նաև Ռոբերտոյին: Առհասարակ, Սերխիի նման խաղացողները միշտ էլ գնահատվում են մարզիչների կողմից: Նա կարծես յուրատեսակ "շտապօգնություն" լինի, ով պատրաստ է ցանկացած պահի փակել այն դիրքը, որը կկարգադրի մարզիչը:

Մնացին 8 կիսապաշտպաններ, որոնցից 1 - ը՝ Սամպերը, ամենայն հավանականությամբ վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ: Դա հասկացնել են տվել թե՛ Էնրիկեն, թե՛ Ռոբերտը: Եվ դա լիովին տրամաբանական է, քանի որ անմարդկային կայունություն ցուցաբերող Բուսկետսի, հուսալի Մասկերանոյի և ամենահաս Ռոբերտոյի առկայության պարագայում Սամպերը նույնիսկ հայտացուցակում հայտնվելու շանսեր գրեթե չունի:

Մնում է 7 կիսապաշտպան, բայց այդ 7 - ից 6 - ը 2 դիրքի համար են: Միայն Բուսկետսն է, որ հենակետային է, մնացածը խաղադաշտ են դուրս գալիս խաղ կառուցելու համար: Կրկին չափից շատ է: Բարսայի ինչի՞ն էր պետք Գոմեշը: Այս հարցը դեռ մնում է: Շարունակենք փնտրել պատասխանը:

Նախ եկեք նայենք խաղացողների տարիքը: Ինիեստան 32 տարեկան է, Թուրանը՝ 29, Ռակիտիչը՝ 28, Ռաֆինյան՝ 23, Սուարեզը՝ 22, Գոմեշը՝ 22: Փաստենք, որ Ինիեստան ֆուտբոլային չափանիշներով արդեն ծեր է, երիտասարդ չես կարող համարել նաև Թուրանին ու Ռակիտիչին: Մյուս 3 - ի առջև է գրեթե իրենց ողջ կարիերան: Այդուհանդերձ, գոնե մեկը պետք է հեռանա:

Ինիեստան անձեռնմխելի է, նա կենդանի լեգենդ է, և եթե հեռանա, ապա միայն Չավիի նման ու ոչ այս ամառ: Պարզ բան է, որ չեն հեռանա նաև Դենիս Սուարեզն ու Գոմեշը, հաստատ ոչ այս ամառ: Մնում են Թուրանը, Ռակիտիչն ու Ռաֆինյան:

Թուրանի հեռանալու մասին լուրերը վաղուց են շրջանառվում և կարծես նա հեռանալու գլխավոր թեկնածուն է: Նրա հեռանալը կասկած չէր հարուցի, եթե չլիներ երեկ twitter - ում Ռակիտիչի գործակալի կասկածելի գրառումը. "Հեռանալու ժամանակն է....": Այդպիսով, թուրքն ու խորվաթը Բարսան լքելու գլխավոր թեկնածուներն են:

Ինչ վերաբերում է Ռաֆինյային, գալիք մրցաշրջանը կարող է լինել նրա վերջին հնարավորությունը Բարսելոնայում: Նա շատ մեծ տաղանդի տեղ խաղացող է, սակայն չափազանց անկայուն է, իսկ հաճախակի վնասվածքներն էլ միայն բարդացնում են նրա գործը:

Այդպիսով, ստացվում է, որ Բարսելոնան այնքան էլ անտեղի ձեռք չի բերել Գոմեշին: Կազմն ուժեղացնելուն զուգահեռ ակումբի տեխնիկական անձնակազմն իրականացնում է նաև սերնդափոխություն, իսկ պորտուգալացին լավագույններից է իր տարիքային խմբում: Պետք է գիտակցել, որ այս ամառ նա տեղափոխվելու էր որևէ գրանդ ակումբ, որտեղից նրան ձեռք բերելը գործնականում անհնար կլիներ: Հետագայում Բարսայի վրա կարող էր շատ թանկ նստել Գոմեշին բաց թողնելը, ինչպես եղավ Տիագո Սիլվայի դեպքում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին