Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը, կատալոնյայի ղեկավարությունը ցանկանում է, որ ՉԼ-ի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը անցնի դատարկ տրիբունանների ներքո՝ կորոնավիրուսի պատճառով: Նշվում է, որ այդ հարցով նրանք կդիմեն «Բարսելոնայի» նախագահին: Մարտի 15-ին կայանալիք Բարսելոնայի մարաթոնը հետաձգվել է՝ նույն պատճառով:
Իսպանիայում կորոնավիրուսով վարաքվածների թիվը հասել է մոտ 600-ի: Հաղորդվում է, որ շատ հնարավոր է ՉԼ-ի «Վալենսիա» – «Ատալանտա» և ՊՍԺ – «Բորուսիա» հանդիպումները անցկացվեն նաև դատարկ տրիբունաների ներքո: