Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց չեխական «Սլավիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: 50-րդ րոպեին Յան Բորիլը խփեց «Սլավիայի» պատասխան գոլը, իսկ 7 րոպե անց Լուիս Սուարեսի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Պետեր Օլայինկան:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
«Սլավիա» - «Բարսելոնա»՝ 1:2
0:1 Մեսսի, 3
1:1 Բորիլ, 50
1:2 Օլայինկա, 57