Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդական թիմի հարձակվող Անսումանե Ֆատին կարող է ռեկորդի հեղինակ դառնալ այսօր տեղի ունենալիք «Սլավիայի» հետ խաղում:
Եթե Ֆատին «Սլավիայի» հետ խաղում դառնա գոլի հեղինակ, ապա կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել առաջնությունում:
Հիշեցնենք, որ Անսումանե Ֆատին «Բարսելոնայի» պատանեկան թիմի՝ Խուվենիլ Ա-ի ֆուտբոլիստ է: