«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Ռոնալդուն ռմբարկու է, Ինիեստան՝ հանճար, իսկ Մեսսին՝ բոլորը միասին: Մեսսիին չի կարելի համեմատել ոչ մեկի հետ: Նա անհամեմատելի ֆուտբոլիստ է»,- ասել է վան Նիստելրոյը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է այս տարվա լավագույն ֆուտբոլիստ: