Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ չեխական «Սլավիայի» հետ հանդիպման հայտացուցակը:
Հայտացուցակում չեն ընդգրկվել վնասվածքներից ապաքինվող Սամուել Ումտիտին և Սերխի Ռոբերտոն:
Հանդիպման վերջնական հայտացուցակը բաղկացած կլինի 18 խաղացողից:
«Սլավիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ. Տեր Շտեգեն, Նետո, Պենյա
Պաշտպաններ. Սեմեդու, Տոդիբո, Պիկե, Լանգլե, Ալբա, Ֆիրպո, Վեյգ
Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, Բուսկետս, Արթուր, դե Յոնգ, Վիդալ
Հարձակվողներ. Սուարես, Մեսսի, Դեմբելե, Գրիզման, Ֆատի