Լիվերպուլում խայտառակ խաղից և ծանրագույն պարտությունից հետո Բարսան վերադառնում է Կամպ Նոու՝ 0 - ական մոտիվացիայով: Տեսնենք, թե ինչ կանի թիմն այս իրավիճակում: Ի դեպ, սա Վալվերդեի թիմի վերջին խաղն է սեփական մարզադաշտում՝ այս մրցաշրջանում:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալես
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Սիլեսեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Վիդալ, Ռակիտիչ; Կոուտինյո, Մեսսի և Մալկոմ
Խետաֆեի մեկնարկային կազմը՝ Սորիա; Օլիվերա, Կաբրերա, Դյենե, Սուարեզ; Արամբարի, Մակսիմովիչ, Շիբասակի, Ֆուլկյե; Մոլինա և Անխել
Նշենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Kentron TV - ի ուղիղ եթերում: Այն կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: